Գավառում միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենի տեղակալը բնակիչներից մոտ 800 հազար $ -ի պարտք է վերցրել։ Օգտվելով իր և իր քաղաքական գործիչ եղբոր նկատմամբ վստահությունից` նա քաղաքացիներից պարտք է խնդրել 3 հազար $-ից մինչև 400 հազար $, ինչպես նաև հավատացրել է, որ իր եղբայրը բանկ է բացել, որտեղ կարելի է ավանդ բացել տարեկան մինչև 30%-ով։ Խաբված քաղաքացիների կողմից մի քանի դիմումից հետո Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։
Քննության ընթացքում կասկածյալի կողմից իրականացված խարդախության այլ դեպքեր են բացահայտվել։ 2022 և 2023 թվականներին նա տարբեր պատրվակներով մի քանի օրում 1,2 մլն դրամ և 15 հազար $ պարտք է վերցրել, սակայն միջոցները այդպես էլ չի վերադարձրել։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան