Մեքսիկայում տեղի ունեցող ծանրամարտի աշխարհի առաջնությանը ևս մեկ հայ մարզիկ չեմպիոնի տիտղոս է նվաճել։ Մեծահասակների շրջանում մինչև 102 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը պոկում և հրում վարժություններում զբաղեցրել է առաջին տեղը, նա բարձրացրել է 175 կգ և 203 կգ համապատասխանաբար։ Շնորհավորու՜մ ենք։
Ընդհանուր առմամբ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը առաջնությանը երեք ոսկե մեդալ է նվաճել (ավելի վաղ չեմպիոն էին դարձել Ալեքսանդր Գրիգորյանը և Գոռ Սահակյանը)։ Անհատական մեդալները հաշվի առնելով` մեր մարզիկները նվաճել են 7 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան