Գաղտնի խաղեր

Հուլիսի 26-ին Հայաստանի ղեկավարությունը հանկարծակի շռայլացավ և շրջափակված Արցախ ուղարկեց համարյա 400 տոննա հումանիտար օգնություն։ Այդ բեռը մինչև հիմա ՀԱԿ-ում է։ Իսկ այժմ, ինչ-որ ժամանակ սպասելուց հետո մեր վերնախավը Բաքվից թույլտվություն է հայցել բեռնատարների անցման համար։ Ի դեպ “օգնության” մասին այս տարի Հայաստանի հատկացրած 132 մլրդ դրամից Արցախը 52 մլրդ դրամը վերադարձրել է մեր բանկերին տոկոսների և պարտքերի վճարման ձևով։

Իհարկե, մեր իշխանությունների Բաքվին դիմելու որոշումը շոկ և դժգոհություն է առաջացրել։ Եվ այդ ամենը ուղեկցվում է մանիպուլյացիաներով և Ռուսաստանի ու ռուսական խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) քննադատությամբ,  որով համաժամանակյա զբաղվում են իշխանամետ հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ներն ու սոցիալական մեդիաները։

Չնայած այն բանին, որ ՌԽԶ-ին ոչ ոք չէր զգուշացրել  ուղեկցող պահակախմբի շարժման մասին, խաղաղապահները անմիջապես միացել են որոշումների փնտրտուքին և ադեկվատ պատասխան են տալիս պրովոկացիաներին։ Օրինակ, նրանք առավելագույն սիրալիր կերպով պատասխանեցին Արցախի բնակիչ Արթուր Օսիպյանին, ով դիմել էր ՌԽԶ-ին և խնդրել պարզաբանել ադրբեջանական ՀԱԿ-ի իբր  մեքենավազքի տեսքով գրոհի հետ կապված իրավիճակը (և անգամ առաջարկել էր այն ուղեկցել)։ “Գրոհի” մասին տեղեկությունները պարզվեց “ադրբեջանական” սխալ լուրեր էին։

Այդ ընթացքում Փաշինյանը շարունակում է առաջ տանել իր “խաղաղության դարաշրջանը”, չնայած անընդհատ շփոթվում է և ինքն իրեն հակասում։ Վերջերս նա հայտարարել էր, որ “Բաքվի հետ պայմանագիրը խաղաղություն չի երաշխավորում, բայց դրա բացակայությունը ավելացնում է պատերազմի հավանականությունը”։ Իսկ Արցախի մասին ասել էր. “Եթե բոլորը ինքնորոշվեին,  աշխարհում ոչ մի պետություն չէր մնա”։

Նա հեշտությամբ Արցախը Ադրբեջանին է տալիս հաշվի չնստելով հասարակական կարծիքի և Արցախի հայերի անվտանգության հետ։ Հարցման տվյալներով հայերի մեծ մասը այդ որոշման հետ համաձայն չեն։ Համաձայն մեկ ուրիշ վիճակագրության ադրբեջանցիների 70%-ը չեն հավատում հայերի հետ խաղաղությանը,  ընդորում դրանց 42%-ը պատրաստ են արցախահայերի սպանություններին, ևս 24%-ը պատրաստ են նրանց քշել Արցախից։ Ավելին, ադրբեջանցիները բացահայտ ոտնձգություններ են կատարում Հայաստանի տարածքի նկատմամբ,  ինչպես մենք իմացանք ադրբեջանական հեռուստատեսության վերջերս հրապարակված սյուժեից։

Պե՞տք է արդյոք բացատրել, որ Արցախի հանձնման արևմտամետ ուղղությունը կդառնա նոր ցեղասպանություն։ Արցախի պատգամավոր Արթուր Մոսիյանը անգամ ենթադրում է, որ Արցախի ութամսյա շրջափակումը Ալիևը Փաշինյանի հետ է ծրագրել։ Եվ նրա բառերում ճշմարտություն կա։

Փաշինյանը շարունակում է պատասխանատվությունը գցել Ռուսաստանի և ՌԽԶ-ի վրա։ Ի պատասխան ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղության և համաձայնության հաստատման համար։ Իսկ այ հետաքրքրվա՞ծ են արդյոք արևմտյան երկրները Հյուսիսային Կովկասում կայուն խաղաղությամբ։ Քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը կարծում է, որ ոչ։ “Իրենց անգործությամբ և մտահոգված լինելու մասին դատարկ խոսքերով եվրոպացիները ադրբեջանական իշխանությունների ձեռքերն են ազատում  Արցախի հայերի հետ հաշվեհարդար տեսնելու համար”,-ասում է փորձագետը։

Չնայած դրան Հայաստանի իշխանությունները վերջերս Բաքվի հետ բանակցություններ են վարում հիմնականում արևմտյան հարթակներում։ Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարին անընդհատ զանգում է ասես որպես լավ ընկեր։ Իսկ ամերիկյան կողմը այդ ժամանակ շտապեցնում է Երևանին և Բաքվին խաղաղության պայմանագրի ստորագրման համար, չնայած կարևորագույն հարցերի շուրջ պայմանավորվածություններ դեռևս չկան։

Հետաքրքիր է, որ դրա վրա ոչ թե հայկական,  այլ ռուսական կողմն է ուշադրություն դարձնում։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Դենիս Գոնչարը համոզված է, որ Բաքվի և Երևանի միջև հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը կբերի նոր հակամարտությունների։ Դրան արձագանքել է ԱՄՆ Պետդեպարտամենտի քարտուղար Մեթյու Միլլերը։ Նա հայտարարել է, որ Վաշինգտոնին Մոսկվայի կարծիքը չի հետաքրքրում և որ տարաձայնությունների կարգավորման գործում կարևոր դեր կարող է խաղալ Թուրքիան։ Թուրքիան, որը 44-օրյա պատերազմի ժամանակ Բաքվի կողմից էր հանդես գալիս։

Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Արևմուտքը իր շահերի համար որոշել է զոհել Արցախի և Հայաստանի բնակիչներին։ Անգամ ադրբեջանցիներն են հարցումների ժամանակ հայտարարել,  որ իրենց այդ տարածքի համար պայքարում Արևմուտքն է օգնում. Ադրբեջանի բարեկամների առաջին հնգյակում նրանք նշել են Էրդողանին, Բայդենին, Միշելին, Նետանյախուին և (չզարմանաք) Փաշինյանին։

Բայց ինչո՞ւ է Պետդեպարտամենտի այդ պլաններին համաձայն Հայաստանի ղեկավարությունը։ Պատասխանն ակնհայտ է` Փաշինյանի համար ամբիցիաները Հայրենիքի շահերից թանկ են։

Աղբյուրը Telegram
Հեղինակի դիրքորոշումը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ։

Comments (1)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև