Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորները դիմում են ստորագրել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի աջակցության մասին։ Նրանք Արցախի հայերին սեպարատիստներ են անվանում, իսկ Արցախի տարածքը ադրբեջանական Ղարաբաղ։ Փաշինյանին չօգնեցին ոչ կնոջ այցերը Ուկրաինա, ոչ իր հանդիպումները Զելենսկու հետ։
Ուկրաինական պատգամավորի մի խումբ դիմում է հրապարակել, որտեղ Ադրբեջանին շնորհավորում է հաղթանակի կապակցությամբ և քննադատում է Ադրբեջանի դեմ ցանկացած պատժամիջոցները։ Նրանք Ադրբեջանը ոչ թե ագրեսոր, այլ զոհ են համարում։
Ադրբեջանը Ուկրաինային օգնություն է հատկացնում էներգետիկ սարքավորումների գնման համար, վառելիք և դեղօրայք է փոխանցում, մասնակցում է Բուչայի և Իրպենի վերականգնմանը։ Ի պատասխան ուկրաինական ԶԼՄ-ները, դիվանագետները և այլ հայտնի անձինք ակնհայտ պաշտպանում են արցախահայերի դեմ Ադրբեջանի բացահայտ ագրեսիան։
Պատահական չէ, որ ամռանը ուկրաինական դեսպան Վլադիսլավ Կանեվսկին Բերձոր այցի ժամանակ շնորհակալություն հայտնեց Իլհամ Ալիևին Ուկրաինային օգնելու համար։ “Գտնվելով Լաչին քաղաքում, ես շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին Ուկրաինային ցուցաբերվող աջակցության համար։ Կեցցե՜ Ադրբեջանը”,- գրել էր նա Facebook-ի իր էջում։
Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը ի պատասխան հայտարարել էր. “Ուզում ենք հայտնել մեր հիացմունքը ձեր խիզախությամբ և անսասանությամբ Ռուսաստանի ագրեսիայի դեմ։ Հենց դրա համար մենք որոշել ենք Ուկրաինային հատկացվող օգնությունը ավելացնել, այդ թվում նաև մարդասիրական ականազերծման հարցում”։
Ալիևը ինքն էլ Euronews-ին տված վերջին հարցազրույցում հայտարարել էր. “Այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես են Արևմուտքը և Եվրոպան միավորվել Ուկրաինային սեպարատիզմի դեմ պայքարում օգնելու համար”։
Նիկոլ Փաշինյանը փորձում է հետևել նույն արևմտամետ տրենդին և ցույց է տալիս իր աջակցությունը Ուկրաինային։ Նա հանդիպում է Վլադիմիր Զելենսկու հետ, կազմակերպում է Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի և նրա գործընկերոջ Ռուսլան Ստեֆանչուկի հանդիպումը։ Վերջիններս, ի դեպ, ԶԼՄ-ների հայտարարությամբ, քննարկել են Ադրբեջանի “հակաահաբեկչական գործողությունը” Արցախում և տարածաշրջանից հայերի տարհամումը։ Եվ, երևի, Ստեֆանչուկը այդ հանդիպման ժամանակ գլխով է արել, երբ Սիմոնյանը ներկայացրել է “Արցախի հայերի բռնի գաղթմանը նախորդած դեպքերի հերթականությունը, թվարկելով անվտանգության խնդիրները և ադրբեջանական Զինված ուժերի մեծամասշտաբ հարձակման հետևանքները”։
Իսկ հետո տեղի է ունենում այն, ինչի մասին ասացինք հայերին սեպարատիստ և օկուպանտ են անվանում։
Ադրբեջանի և Ուկրաինայի բարեկամությունը չի զարմացնում։ Երկու ագրեսոր երկրները երկար տարիներ շրջափակումներ են իրականացրել, կրակել են մարդկանց վրա և սովի են մատնել։ Այդ պատճառով նրանք խոսակցության շատ թեմաներ կգտնեն։
Ավելի զարմանալի է, որ Փաշինյանը, տեսնելով Ուկրաինայի հակահայկական հռետորաբանությունը, շարունակում է ստորանալ այդ երկրի ներկայացուցիչների առաջ, որը, ըստ էության, արդեն իր տարածքը ծախել է ԱՄՆ-ին և Եվրոմիությանը, ամբողջությամբ կախված է նրանցից և ապագայի հետ կապված ոչ մի որոշում չի կայացնում։ Երևի, այդպիսի ճակատագիր Փաշինյանը մեր երկրի համար է պատրաստում։
Իսկ Հայաստանի ներկայացուցիչների բոլոր ցուցադրական հանդիպումները ուկրաինական գործիչների հետ ուղղված են մեկ բանի` ցույց տալ արևմտյան գործընկերներին նրանց ուղղությանը հետևելու և Ռուսաստանից հեռանալու պատրաստակամություն։ Չէ որ երեխային է անգամ հասկանալի, որ ամբողջությամբ կախվածության մեջ գտնվող Ուկրաինան ոչնչով Հայաստանին չի օգնի և երբեք չեր էլ պատրաստվում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան