Կառավարությունը արդարադատության նախարարությանը լրացուցիչ 140, 1 մլն դրամ է հատկացրել պահուստային ֆոնդից 221 լրացուցիչ էլեկտրոնային սարքավորումների ձեռքբերման համար։ Դրանցից 127-ը տնային կալանքի համար և 94-ը վարչական վերահսկողության համար։ Էլեկտրոնային հսկման սարքավորումների միջոցով Հայաստանի արդարադատության նախարարությունը վերահսկում է կասկածյալների տեղաշարժը։
2023 թվականին գնվել էր 661 էլեկտրոնային սարքավորում, իսկ 2024 թվականին ևս 184։ Դրանցից 776-ը արդեն օգտագործվում են, և Կառավարության տվյալներով մնացած 69-ը թևնոցը կօգտագործվեն 3 ամսվա ընթացքում։ Էլեկտրոնային թևնոցների կիրառման դեպքերը շատացել են երկրում այլընտրանքային խափանման միջոցների նշանակման աճի հետ կապված։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան