Կառավարության նոր որոշման համաձայն Հայաստանի ճանապարհները տեխնիկական աուդիտ կանցնեն շահագործման հանձնվելուց հետո առաջին տարում։ Նոր կանոնները վերաբերում են բոլոր միջազգային, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհներին։ Համակարգը կսկսի աստիճանաբար գործել 2025 թվականի հուլիսից։ Եթե առաջին տարվա ընթացքում ճանապարհների անսարքություն հայտնաբերվի, պատասխանատուներին տուգանք է սպասվում։
Ինչպես նաև նախատեսվում է ստեղծել բազա ճանապարհների վիճակի և ՃՏՊ-ների մասին։ Այդ տեղեկությունները թույլ կտան պարզել ճանապարհների և թունելների առավել վտանգավոր հատվածները։
Բացի այդ նախատեսվում է առանց վերանորոգման ճանապարհների շահագործման ժամկետի ստանդարտ ստեղծել և նոր պայմանագրային հարաբերություններ ընկերությունների հետ, որոնք ենթադրում են ճանապարհների սպասարկում շինարարությունից հետո։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան