Երկրում աճել է զբոսաշրջիկների թիվը

 | 

Ըստ Զբոսաշրջության կոմիտեի տվյալների՝ 2023 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 1 մլն 26 հազար զբոսաշրջիկ: Դա 29%-ով շատ է ռեկորդային համարվող 2019 թվականի նույն ժամանակահատվածից: Ամենից շատ այցեր են գրանցվել հուլիսին՝ 255706, իսկ ամենից քիչը բաժին է հասել փետրվարին՝ 130 588:

Հայաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանից է՝ 51% (644 հազար), ապա՝ Վրաստանից 11% (138 հազար), Իրանից 6% և ԱՄՆ-ից 2% (27,6 հազար): Զբոսաշրջիկների հիմնական մասը 36-63 տարեկան քաղաքացիներն են, ամենից քիչթվով այցելուները 18-25 տարեկան տարիքային խմբում են: Ճամփորդների մեծամասնությունը Հայաստան է ժամանում օդային ճանապարհով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև