Sevan Startup Summit 2023 համաժողովի շրջանակներում ներկայացվել է վիրտուալ մարզական մեկնաբանի հայրենական նախագիծը: Հայկական Zoosp ստարտափի նախագիծն առանձնանում է հեռուստադիտողի նախասիրություններին հարմարվելու ունակությամբ՝ ձայնից ու խոսքի յուրաձևությունից մինչև կոնկրետ մարզիկների հանդեպ ուշադրություն:
Հեղինակները նշում են, որ կարգավորումներն անձամբ երկրպագուին թույլ են տալիս ինքնուրույն որոշել, թե ի՛նչ ձայնով պիտի մեկնաբանվի կոնկրետ խաղը կամ մրցումը, ի՛նչ յուրաձևությամբ մատուցվեն իրադարձությունները, ինչպես նաև՝ ովքեր են ամենահետաքրքիր գործող անձիք: Օրինակ, Միլանի «Ինտերի» մասնակցությամբ խաղում հիմնական ուշադրությունը կարող է սևեռվել Հենրիխ Մխիթարյանին անգամ այն դեպքում, եթե նա տվյալ պահին գնդակի հետ չի գործակցում:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան