Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են Հայաստանի բոլոր ճանապարհները բեռնատարների քաշի վերահսկումն ապահովող էլեկտրոնային կշեռքներով ապահովելու մտադրության մասին: Նախագիծը ենթադրում է, որ չորս տասնյակ կշեռքի գնումն էապես կխնայի գերբեռնված տրանսպորտի կողմից վնասած ճանապարհահատվածի վերանորոգման ծախսերը:
Ներկայումս ստուգիչ կշեռքներ են տեղադրված Երևան-Մեղրի մայրուղու Սիսիանի հաստվածում և Արմավիր քաղաքի մերձակայքում՝ մայրուղու վրա:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան