Օգոստոսի 12-ին ամբողջ աշխարհում նշում են Երիտասարդության միջազգային օրը։ Դպրոցականները և ուսանողները մեր հասարակության ամենաակտիվ անդամներից են։ Որքան շատ հնարավորություններ են այժմ նրանց առջև բացվում, այնքան էներգիայով լի նրանք ապագայում կզարգացնեն Հայաստանը։
Այդ դիրքորոշումը հատուկ է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրներին։ Երիտասարդների հետ աշխատանք իրականացնողների համար Համագործակցության անդամ երկրները անցկացնում են տարբեր առցանց կրթական միջոցառումներ։ Կրթական ծրագրի արդյունքներով այդ աշխատակիցները ստաժավորման են մեկնում Եկատերինբուրգ, Տաշկենտ, Օրենբուրգ և Երևան, որտեղ կարող են կիսվել իրենց փորձով։
Բացի այդ, ամեն տարի մասշտաբային միջոցառումներ են իրականացվում, որոնք հնարավորություն են տալիս կարծիքներով կիսվել կարևոր սոցիալական հարցերի վերաբերյալ։ Այդպիսի հարթակ արդեն շատ տարիներ մնում է Հայ-ռուսական երիտասարդական համաժողովը, որը 2022 թվականին անցկացվեց Հրազդանում։ 2023 թվականի սեպտեմբերին Համաժողովը տեղի կունենա Ստավրոպոլ քաղաքում Հյուսիս — Կովկասյան դաշնային համալսարանի տարածքում։ 2021 թվականի վերջին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական մշակութային կոնվենցիան ստորագրած երկրների և ՌԴ-ի երիտասարդական քաղաքականության և երիտասարդության աշխատանքների վերաբերյալ փորձագիտական սեմինարի։
Հայ դպրոցականներ ևս անմասն չեն մնում և մասնակցում են տարբեր մրցույթների։ Օրինակ, “Արտեկի մարդիկ” միջազգային ակցիայի ութ մասնակիցներ Հայաստանից ստացել են անվճար ուղեգրեր դեպի լեգենդար ճամբար։ Մեր հայրենակից Ելիզավետա Դավթյանը հաղթել է “Կենդանի կլասիկա” մրցույթի միջազգային փուլում, որը ևս անցկացվում էր “Արտեկում”, այնուհետև ելույթ է ունեցել Մոսկվայում սուպեր եզրափակչի ժամանակ։
“Հայաստանը ԵԱՏՄ-ում” գիտահետազոտական աշխատանքների մրցույթի հաղթողները Ռուսական մշակույթի և գիտության կենտրոնի քվոտայով ռուսական բուհեր ընդունվելու ժամանակ լրացուցիչ բալ են ստանում։
Հայաստանում երիտասարդները զարգացնում են մշակութային, գիտական և կոմերցիոն նախագծեր, որոնք նպաստում են հասարակության զարգացմանը և հանգեցնում են փոփոխությունների աշխարհում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան