Երիտասարդ Հայաստանի ապագան

 | 

Երևանում տեղի է ունեցել առաջին Հայկական երիտասարդական համաժողովը “Երիտասարդները երիտասարդների համար” խորագրով։ Շատ կարևոր է պետության և հասարակության զարգացման գործում ներգրավել աճող սերնդին, բայց տարօրինակ է, որ դա տեղի է ունենում տխուր իրականությունից զատ։ Այն ժամանակ,  երբ Արցախի հայերը արդեն կես տարի է շրջափակման մեջ են,  իսկ նա, ով համարձակվում էր այդ մասին ասել, քրեական գործ է ստանում, գունազարդ համաժողովը նման է տոնախմբության ժանտախտի ժամանակ։

Հետաքրքիր է, որ որոշ հայկական երիտասարդական կազմակերպություններ, օրինակ Ռուսաստանից, հրաժարվել են գալ միջոցառմանը։ Նրանք հայտարարել են, որ համաժողովը, որը “իր ծրագրում որպես հիմնաքարային հարց չի պարունակում Արցախի հարցը, մարմնավորում է անգործություն և զգոնության թուլացում”։
Բաց նամակը ստորագրած կազմակերպությունները կոչ են արել “բարձր և հաստատակամորեն բարձրացնել Արցախի անվտանգության հարցը”։

Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական համայնքը, գործում են ավելի քան 65 հայկական երիտասարդական կազմակերպություններ։ Նրանց թվում է Մոսկվայի հայկական երիտասարդության ասոցիացիան, որի աջակցությամբ 2017 թվականին Մոսկվայում հիմնվել է ֆուտբոլային պրոֆեսիոնալ “Արարատ” ակումբը; Ռուս-հայկական երիտասարդական միասնությունը, որը 2023 թվականի մարտին Գորչակովի անվան Հասարակական դիվանագիտության հիմնադրամի հետ միասին Դիլիջանում կազմակերպել էր Միջազգային մեդիադպրոց։

Անհրաժեշտ է նշել նաև Ռուսաստանում մեր երիտասարդության առաջ բացվող կրթական հեռանկարների մասին։ Ամեն տարի հայ ուսանողների համար ՌԴ բուհերում հատկացվում է 250 տեղ։ Հայաստանում կրթություն ստանալուց հետո երիտասարդ մասնագետը կարող է գալ և աշխատել Ռուսաստանում, քանի որ մեր դիպլոմները այնտեղ ընդունվում են պետական մակարդակով։ Ռուսաստանում նաև նախատեսվում է բացել Եվրասիական ցանցային համալսարան, որը կրթության և հետագա աշխատանքի ընդունման համար ավելի շատ հնարավորություններ կտա։
Բացի այդ, Ռուսաստանը 800 հազար $ է հատկացրել ՄԱԿ-ի ծրագրի համար, որը նպաստում է Հայաստանի երիտասարդության կրթությանը և աշխատանքի ընդունմանը։

Պատահական չէ, որ ՌԴ-ում այդքան հաջողակ երիտասարդ հայեր կան։ Օրինակ, Հենրի Սարդարյանը, ով 29 տարեկանում դարձավ Ռուսաստանի լավագույն բուհերից մեկի ՄՀՄՊԻ-ի կառավարման և քաղաքականության ֆակուլտետի դեկան; Fix Price խանութների ցանցի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը; Ալբերտ Ավդոլյանը ռուսաստանցի ներդրող, գործարար և բարերար, Yota ընկերության հիմնադիր, Ռուսաստանում առաջին LTE-օպերատորը; Արսեն Զախարյանը Ռուսաստանի հավաքականի և մոսկովյան “Դինամո” ակումբի կիսապաշտպանը; “Կրասնոդար” ֆուտբոլային ակադեմիայի սան Էդուարդ Սպերցյանը, ով հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի կազմում; Յանա Եգորյանը ռուսաստանցի սուսերամարտուհի, Օլիմպիական չեմպիոն և ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ; Հարություն Կիվիրյանը “Գագարինի անվան ՏՊԿ ԳՀԻ” ԴՊԲԿ-ի տիեզերագնաց-փորձարկիչ։

Մնում է միայն մեր հայրենակիցների հաջողություններով ուրախանալ, որոնք և՛ Հայաստանում,  և՛ Ռուսաստանում, և՛ աշխարհի ցանկացած կետում փառավորում են մեր երկիրը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև