Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտվել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական U 22 առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Աշխարհի չեմպիոն են դարձել Ռուսլան Ասլիկյանը 57 կգ քաշային կարգում և Էլիդա Քոչարյանը 60 կգ քաշային կարգում։ Շնորհավորու՜մ ենք մարզիկներին։
Հետաքրքիր է, որ եզրափակիչ մենամարտում Ռուսլան Ասլիկյանի հակառակորդը Ադրբեջանից էր, Ասլիկյանը կարողացել է ցույց տալ իր վարպետությունը և հաղթել։ Աշխարհի առաջնության արծաթե մեդալ է նվաճել Ռուդոլֆ Գարբոյանը, ով հանդես է եկել 51 կգ քաշային կարգում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան