CITY OF THE FUTURE Yerevan Street Art Fest փառատոնի շրջանակներում Երվանդ Քոչարի տուն-թանգարանում ներկայացվել է “Երվանդ Քոչար — 125 ART CITY FUTURE” նախագիծը։ Այն նվիրված է հայ հայտնի նկարիչ և քանդակագործ Երվանդ Քոչարի 125-ամյակին։ Նախագծի համաձայն հաջորդ ամառ մայրաքաղաքի Պուշկինի փողոցի վրա գտնվող բնակելի շենքի 26 մետր բարձրությամբ և 15 մետր լայնությամբ պատի վրա կհայտնվի “Ապստամբություն” նկարի պատկերը մուրալ ժանրում:
Երվանդ Քոչարի համարյա 100 տարի առաջ ստեղծված նկարով շենքի պատը զարդարելու նախաձեռնությամբ հանդես է եկել փառատոնի արտ-մենեջեր Դավիթ Խաչատրյանը, ով Հայաստանում զարգացնում է մուրալի արվեստը։ Միտքը դրական է ընդունվել Երևանի Երվանդ Քոչարի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի կողմից։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան