Անժելա Պողոսյանը մայրաքաղաքում տրոլեյբուսների առաջին կին-վարորդն է: Հին տրոլեյբուսներով ուսուցումից ու ամենափորձառու վարորդների հետ փորձաշրջան անցնելուց հետո նա դարձել է թարմացված տրոլեյբուսային պարկի վարորդ ու այժմ վարում է 10Ա տրոլեյբուսը` Դավթաշենից Նոր Նորք երթուղով:
Մինչ այս աշխատանքն Անժելան իրեն փորձել է տարբեր մասնագիտություններում. եղել է մատնահարդար, խոհարար, զբաղվել է ծաղիկների դիզայնով ու ֆուրշետով, աշխատել է արտասահմանում: Հինգ տարի առաջ նա վարորդական վկայական ստացավ ու սկսեց աշխատել տաքսի ծառայությունում: Հասարակական տրանսպորտ վարելու գործում Անժելան որոշեց իր ուժերը փորձել, երբ Երևանի քաղաքապետարանի էջում տեսավ նոր տրոլեյբուսների համար վարորդների հավաքագրման մասին հայտարարությունն ու միանգամից արձագանքեց այդ առաջարկին:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան