Հայաստանի Կառավարությունում հայտնել են, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունը անցկացնել Երևանում, մեր երկրի հայտը լավագույնն է ճանաչվել։ Այդպիսով, Հայաստանը առաջին անգամ կընդունի օլիմպիական սպորտաձևի աշխարհի առաջնություն։
Ավելի վաղ Հայաստանը մերժում էր ստացել 2024 թվականի աշխարհի առաջնության անցկացման վերաբերյալ 2023 թվականին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած պատահարի պատճառով։ Այն ժամանակ հայտնի հայ դիզայներ Արամ Նիկոլյանը դրոշների շքերթի ժամանակ վերցրել էր Ադրբեջանի դրոշը և այրել։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան