Մայրաքաղաքում տեղի է ունեցել “YereWineDays” 7-րդ փառատոնը։ Ամսվա սկզբին սովորության համաձայն Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցները լցվել են գինու ժպտացող սիրահարների խմբերով։ Այս անգամ փառատոնին մասնակցում էին մոտ 70 հայկական գինեգործական ընկերություններ և 25 ռեստորաններ։ Առաջին անգամ միջոցառման շրջանակներում կազմակերպվել է մեծ գաստրոնոմիական շոու հյուրերի համար նախատեսված ամբողջական մասնագիտական խոհանոցով։
Փառատոնի շրջանակներում անցկացվել են շեֆ-խոհարարների, գինու փորձագետների, արվեստաբանների վարպետության դասեր, հայկական ազգային ճաշատեսակների բազմաթիվ համտեսումներ։
Կազմակերպվել էր ինտերակտիվ ձայնային թատրոն, որը նվիրված էր գինեգործության և գինու պատմությանը։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան