Երևանում թափառող կենդանիների համար ապաստարան կբացվի

 | 

Մայրաքաղաքի քաղաքապետարանը հայտնել է թափառող շների մշտական բնակության համար նախատեսված ապաստարանների կառուցման պլանների մասին։ Այնտեղ կարող են ապրել մոտ 300 կենդանիներ, իսկ ապաստարանի տարածքում զբոսանքների համար տեղ կհատկացվի։ Հաստատությունում հայտնվելուց հետո կենդանիները բժշկական ստուգումներ, պատվաստումներ, ստերիլիզացիա կանցնեն, իսկ հետագայում մշտական անասնաբուժական հսկողություն։

Այժմ ծրագիրը նախագծման փուլում է։ Նշվում է, որ ապաստարանի աշխատանքին կմասնակցեն նաև կամավորները։ “Կենդանիների խնամքի կենտրոնին” առընթեր նախատեսվում է բացել անտուն կենդանիների համար նախատեսված հինգ նմանատիպ հաստատություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև