Հայաստանի մայրաքաղաքում կփոխվեն երկու փողոցների անուններ։ Երևանի Ավագանու խորհրդի նիստին որոշում է ընդունվել հայ հեղափոխական Սերգեյ Կասյանի անունը կրող փողոցը անվանակոչել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն I-ի անունով, իսկ Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցը՝ հայ բարերար Լևոն Հայրապետյանի անունով։
Վազգեն I կաթողիկոսը Հայաստանի առաջին Ազգային հերոսն է։ Նա իր կյանքը նվիրել է հայկական պետականության, քրիստոնեական ավանդույթների և սովորույթների վերականգնմանը։
Լևոն Հայրապետյանը հայտնի է իր բարեգործական գործունեությամբ Հայաստանում և Արցախում։ Նա զբաղվում էր Արցախում վանքերի և ենթակառուցվածքների վերականգնման ֆինանսավորմամբ, կահույքի ֆաբրիկա է բացել իր հայրենի գյուղում։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան