Նոր Նորք և Նորք Մարաշ վարչական շրջաններից դեպի Երևանի կենտրոն նոր երթուղի կբացվի։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ երթուղու պլանով տեսանյութ տեղադրելով։ Նոր ճանապարհը կսկսվի Նոր Նորքի Գյուրջյան և Շոպրոնի փողոցների հատման տեղից և կշարունակվի մինչև Մյասնիկյանի պողոտա։
Երկրորդ ճանապարհը կսկսվի Նորք Մարաշի Գարեգին Նժդեհ փողոցից և կշարունակվի մինչև Սարալանջի շրջանցը։ Իշխանությունների կարծիքով այդ երթուղին կթեթևացնի Մյասնիկյանի պողոտան։ Նոր ճանապարհների կառուցման աշխատանքները կսկսվեն հունիսին և կավարտվեն մինչև տարվա վերջ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան