Երևանի քաղաքապետարանի հաղորդման համաձայն մեկ շաբաթվա ընթացքում աշխատակիցները 28 վարչական ակտ են կազմել գիշերային ժամերին քաղաքացիների անդորրի և լռության խախտման և հասարակական սննդի կետերի 24։00-ից հետո չթույլատրված աշխատանքի վերաբերյալ։ 2019 թվականից փոփոխություններ են ընդունվել, որոնց համաձայն 23։00-ից մինչև 07։00-ն առևտրի և ծառայությունների ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին արգելվում է խախտել լռությունը։
Մեկ շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ կազմվել է 65 արձանագրություն վարչական իրավախախտումների վերաբերյալ։ Դրանցից 13-ը կապված են շինհրապարակներում անվտանգության կանոնների խախտման հետ, 8-ը` անօրինական ինքնուրույն կառույցների հետ, 15 դեպքերում շենքերը չեն օգտագործվել ըստ նշանակության։ Բացի այդ հայտնաբերվել են նաև ավելի մանր խախտումներ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան