Նոյեմբերի 17-ին դաշնակահար Հայկ Մելիքյանը և ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը ելույթ կունենան Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը։ Կոմպոզիտոր, դաշնակահար Յոհաննես Բրամսի 190-ամյակին նվիրված համերգին կհնչեն նրա կամերային ստեղծագործությունները, ինչպես նաև Վոլֆգանգ Ռիմի Klavierstuck 6-ը։
Դաշնակահար Հայկ Մելիքյանը հայտնի բանաստեղծ Սոկրատ Խանյանի թոռն է, մի շարք միջազգային անվանի մրցանակների դափնեկիր։ Նա հանդես է եկել հայտնի համաշխարհային հարթակներում։
Անուշ Նիկողոսյանը հայտնի ջութակահարուհի է, նա մշտապես մասնակցում է համաշխարհային միջազգային փառատոնների։ Համերգների ժամանակ նա հանդես է գալիս որպես մենակատար և այլ հայտնի երաժիշտների հետ համատեղ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան