Երևանում կբացվի միջազգային երաժշտական ակադեմիա

 | 

Մայրաքաղաքի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ “Քանազ” մշակութային տանը կբացվի “Երևան” միջազգային երաժշտական ակադեմիա։ Քաղաքապետի խոսքով ակադեմիան հագեցած կլինի ժամանակակից նորագույն տեխնիկայով և կդառնա հայ երիտասարդության մշակութային կրթության և ստեղծագործական դաստիարակության կենտրոն։

“Քանազ” մշակութային կենտրոնը այժմ փակ է։ 2017 թվականին այն 10 տարով փոխանցվել է դերասան Հրանտ Թոխատյանի “Արտ-Այբուբեն” հիմնադրամին։ Այս տարվա մարտին Երևանի Ավագանու խորհուրդը դատարանի միջոցով հետ է վերադարձրել շենքը, քանի որ հիմնադրամը չի կատարել իր պարտականությունները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև