Երևանում կարող է ճոպանուղի կառուցվել

 | 

Երևանում քննարկվում է քաղաքային տրանսպորտի ցանցի մեջ ճոպանուղի ընդգրկելու առաջարկը։ Նախագիծը ենթադրում է, որ նոր տրանսպորտի յոթ ճյուղերը մայրաքաղաքի կենտրոնը կկապեն վարչական շրջանների հետ։ Նշվում է, որ այդպիսի էկոլոգիական և ոչ թանկ տրանսպորտը թույլ կտա ուղևորներին կրճատել ճանապարհի վրա ծախսվող ժամանակը։

Այս պահին առաջարկված նախագծի համաձայն Ֆրանսիայի հրապարակը կկապվի Հյուսիսային ավտոկայանի և Ավան, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջանների հետ։ Շենգավիթ կայարանը կկապվի Կոմիտասի պողոտայի հետ, Լենինգրադյան փողոցը Դավիթաշենով կկապվի Լամպերի գործարանի հետ։ Եվս մեկ ճյուղ Աշտարակի խճուղին կկապի “Հայաստան” կինոթատրոնի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև