Երևանում կանցկացվի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը

 | 

Նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 5-ը Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Տղաների և աղջիկների 13 քաշային կարգերում կպայքարեն 15-16 տարեկան մարզիկներ։ Վերջին անգամ աշխարհի պատանեկան առաջնությունը անցկացվել է 8 տարի առաջ 2015 թվականին։ 2022 թվականին Երևանում առաջին անգամ անցկացվեց բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։

IBA-ի նախագահ Ումար Կրեմլեվը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից աջակցության համար և համոզմունք է հայտնել, ոչ սպորտային միջոցառումը կանցնի բարձր մակարդակի վրա։
“Երևանը արդեն ընդունել է մի քանի մասշտաբային միջոցառումներ, և մենք համոզված ենք, որ բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը կանցկացվի բարձրագույն մակարդակով”,-ասել է նա։:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև