Երևանում հիշողության Պուրակ կկառուցվի

 | 

Երևանի Բուսաբանական այգում 32 հեկտար տարածքի վրա կկառուցվի հիշողության Պուրակ, որը պաշտոնապես կկոչվի “Կյանքի պուրակ”։ Հայաստանի Կառավարությունը պուրակի կառուցման համար հատկացրել է 250 մլն դրամ։ Պուրակում 7 հազար ծառ և 12 հազար թուփ կտնկվի, իսկ դրա մուտքի մոտ խանութներ կլինեն այցելուների համար։

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ շինարարության իրականացման մրցույթը արդեն տեղի է ունեցել։ Նախագիծը նախատեսվում է իրականացնել 900 օրվա ընթացքում, բոլոր աշխատանքների վրա կծախսվի 4,5 մլրդ դրամ։ Վարչապետի խոսքով, պուրակի համար մշակված կոնցեպտը թույլ կտա հարգանքի տուրք մատուցել և հավերժացնել զոհված հերոսների հիշատակը, և ապագայում կդառնա քաղաքացիների սիրելի զբոսավայրերից մեկը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև