Երևանում բաց երկնքի տակ բալետ կցուցադրվի

 | 

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի այգում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասանները Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ միանգամից 3 բալետ կներկայացնեն։ Ներկայացումները տեղի կունենան հունիսի 6, 7, 8-ին։ Ծրագրում Արամ Խաչատրյանի դասական բալետներն են՝ “Գայանե”, “Դիմակահանդես” և “Սպարտակ”։

Ներկայացնումները տեղի կունենան մեծագույն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։

Բալետների ցուցադրությունը ամբողջ Հայաստան մասշտաբով անվանում են աննախադեպ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև