Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում պատմել են Երևանի Վարդավառ լճից վերցված ջրի նմուշների ուսումնասիությունների արդյունքների մասին։ Ավելի վաղ այնտեղ գրանցվել էր ձկների անկում, ինչը շտապ միջոցառումներ էր պահանջել։ Մասնագետները նմուշներում վարակիչ աէրոնոմոզ հիվանդություն են հայտնաբերել։ Մարդու համար այն վտանգ չի ներկայացնում։
Ուսումնասիրությունը անցկացրած քիմիական հետախուզության խումբը հայտնաբերել է, որ լճի մակերեսը աղտոտված է անհայտ նյութով։ Արդյունքում ջրի մեջ թթվածնի պակաս է առաջացել՝ պատճառ դառնալով լճի մեջ ապրող ձկների վտանգավոր հիվանդության համար։
Մասնագետները ձկների անկումը այդ հանգամանքներով են բացատրել։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան