Երևանի շենք — հուշարձանները կվերանորոգվեն

 | 

Մայրաքաղաքի քաղաքապետարանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ գույքագրում են անցկացրել և հայտնաբերել մոտ 50 շենք, որոնք հուշարձանի կարգավիճակ և վերանորոգման կարիք ունեն։ Շենքերի սեփականատերերին արդեն ծանուցել են շինությունների բարեկարգման անհրաժեշտության մասին։

Մայրաքաղաքի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ օրենքի համաձայն մասնավոր անձինք և սեփականատեր կազմակերպությունները պարտավոր են ապահովել շենք-հուշարձանների բարեկարգ վիճակը։ Այդ պարտականությունները չկատարելու դեպքում նախատեսված են համապատասխան պատժամիջոցներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև