Երևանի առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հայտնել է, որ կավելացվեն մայրաքաղաքի մետրոյի գործունեության ապահովման կապիտալ ծախսերը։ Այս տարի քաղաքապետարանը նախատեսում է Աջափնյակ համայնքում ավարտվել նոր կայարանի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև ավելացնել մետրոյի շարժակազմը, քանի որ ավելացել է ուղևորների քանակը։
2022 թվականին մետրոյում փոխվել է օդափոխման 40 -ամյա համակարգը, ինչի շնորհիվ օդի հարաբերական խոնավությունը կրիտիկական 100%-ից նվազել է մինչև նորմալ 70%-ի։ Նաև իրականացվել են ստորգետնյա ջրերի դրենաժային համակարգի վերանորոգման աշխատանքներ, և այժմ դրանք չեն հոսում թունելներով, այլ միանգամից թափվում են Հրազդան գետ։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան