Երևանի մետրոն երեք վագոնով նոր գնացք է ստացել

 | 

Երևանի մետրոպոլիտենում հաջողությամբ շահագործման է հանձնվել երեք վագոնով նոր գնացք։ Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը հայտնել է, որ դեկտեմբերի 25-ին ևս մեկ այդպիսի գնացք շահագործման կհանձնվի, իսկ երրորդը սպասվում է 2024 թվականի հունվարի 15-ին։

Այս տարվա սեպտեմբերին Երևանի մետրոպոլիտենը շարժական կազմի հետ կապված խնդիրների պատճառով անցել էր աշխատանքային հատուկ ռեժիմի, երկու անգամ դադարել էր գործել տեխնիկական սպասարկման իրականացման պատճառով։ Ամռանը մետրոպոլիտենի ադմինիստրացիան խոստացել էր գնել 45 նոր գնացք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև