Մայրաքաղաքի բժշկական հաստատություններից մեկում անսովոր դեպք է տեղի ունեցել։ Ծերանոցից դիահերձարան է հասցվել 76-ամյա տղամարդ «կլինիկական մահ» ախտորոշմամբ։ Ապա նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապ օգնության ընդունարան, որտեղ բժիշկները նրան հաջողությամբ վերակենդանացրել են։
Տղամարդու բարեկամների հիվանդանոց գալուց առաջ բժիշկները իրականացրել են հիվանդի սիրտ — թոքային վերակենդանացման միջոցառումներ և վերակենդանացրել նրան։ Կենսական կարևորություն ունեցող ֆունկցիաները վերականգնվել են, նրան տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան