Երբ կփակվի Նուբարաշենի աղբանոցը

 | 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Նուբարաշենի աղբանոցի փակման և նոր աղբանոցի բացման աշխատանքները կիրականացվեն մոտակա չորս տարին։ Նոր աղբանոցը կհամապատասխանի ժամանակակից չափանիշներին և նախատեսված է 20 տարվա օգտագործման։ Ավինյանը նաև հայտնել է, որ 2024 թվականի նախատեսվում է փորձարկել ստորգետնյա աղբարկղների շինարարության նախագիծը։

Նուբարաշենի աղբանոցը գտնվում է մայրաքաղաքի ծայրամասում և երկրի ամենախոշոր աղբանոցն է։ Ամռանը այնտեղ մշտապես հրդեհներ են բռնկվում, որոնք շատ խիստ վնասում են Հայաստանի էկոլոգիային։ Հիշեցնենք, որ նոր պոլիգոնի շինարարության մասին համաձայնության ստորագրման ամսաթիվը հետաձգվել է արդեն երեք անգամ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև