Հայաստանում տեղի ունեցած վերջին դեպքերը հստակ սահմաններ անցկացրին հասարակ մարդկանց և կառավարության միջև։ Ավելի ու ավելի բացահայտ է արտահայտվում Նիկոլ Փաշինյանի անասնական վերաբերմունքը այն մարդկանց նկատմամբ, ովքեր նրան երբևէ իշխանության են բերել, իսկապես հավատալով, որ նա Հայաստանին բարին է ցանկանում և կպայքարի մեր ապագայի համար։
Երեկ բողոքի ակցիայի մասնակից տավուշցիների նկատմամբ, որոնց շարքերում էին կանայք, ծերեր, հաշմանդամներ, Արցախյան պատերազմների վետերաններ, հոգևորականներ և անգամ երեխաներ, միայն ուժ չեն կիրառել. փորձելով ցրել բողոքի ակցիաների մասնակիցներին «սև բերետները» կիրառել են անգամ լուսաձայնային նռնակ։Այո, իշխանությունները հերքում են հատուկ միջոցների կիրառումը, և դա զարմանալի չէ։ Բայց բազմաթիվ տեսանյութեր և նկարներ, ինչպես նաև տուժածների դիմումները բժշկական կենտրոններ ապացուցում են անզեն մարդկանց դեմ չպատճառաբանված բռնության կիրառումը։
Տավուշում բողոքի ակցիաներին զինվորականների մասնակցելու մասին տեղեկատվությունից հետո իշխանությունները ամեն դեպքում որոշել են քրեական գործ հարուցել, անգամ չպարզելով թե ում մասին է խոսքը. զինծառայողների մասին, պահեստազորայինների թե պրովոկատորների։ Սպառնալիքներով ու շանտաժով այդ մարդկանց ստիպել են ներողություն խնդրել և արդարանալ տեսախցիկի առաջ, որպեսզի հետո իշխանամետ ԶԼՄ-ները հրապարակեն և ցույց տան. նրանք ուղղակի մոտ են եղել և չեն կիսում բողոքող տավուշցիների դիրքորոշումը։ Դրա հետ կապված հնարավոր չէ չհիշել հայ սահմանապահների հետ վերջերս տեղի ունեցած պատմությունը, որոնք հովվին էին փնտրել, իսկ «գտան» քրեական գործ։ Ահա թե ինպես են իշխանությունները վերաբերում իրենց զինծառայողներին։
Եվս մեկ պատմություն, որը հաստատում է իշխանությունների բարձիթողի քաղաքականությունը ժողովրդի նկատմամբ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի մահվան երկրորդ տարելիցը։ Հարյուրավոր մարդկանց աչքերի առաջ Նիկոլ Փաշինյանի մեքենաների շարասյունը մեքենայի տակ է գցել երիտասարդ հղի կնոջը և հեռացել դեպքի վայրից։ Երկու տարի անց ոչ մի մեղավոր անձ այդպես էլ չի պատժվել, իսկ մեքենայի վարորդին արդյունքում ազատ են արձակել։
Մինչդեռ օրերս առանց ավելորդ աղմուկի չեղարկել են Էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Անի Իսպիրյանի տնային կալանքը։ Փաշինյանական պաշտոնյան, ով մինչև ականջների ծայրը կոռուպցիայի և խարդախությունների մեջ է, հայտնվել է ազատության մեջ միայն այն պատճառով, որ փաստաբանի խոսքով դատարան միջնորդություն չի ստացվել նրա խափանման միջոցը երկարացնելու մասին։
Դուրս է գալիս Փաշինյանը ամեն կերպ ծածկում է իր կողմնակիցներին ու խամաճիկներին, իսկ հասարակ մարդկանց դեմ դուրս է հանում իր յենիչերներին լուսաձայնային նռնակներով։ Երկիրը և ժողովրդին արտաքին վտանգից պաշտպանելու փոխարեն Նիկոլը և նրա կողմնակիցները բոլոր ուժերը ուղղում են բողոքի ակցիաները զսպելուն։ Իշխանությունները թքած ունեն Սահմանադրության և բնակիչների կարծիքի վրա. իշխող հակահայկական վերնախավը ընդամենը մեկ նպատակ ունի ամեն կերպ պահպանել իշխանությունը։ Եվ նրանց համար կարևոր չէ, թե ինչ տարածքի վրա է դա տարածվելու` Հայաստանի վրա այժմյան սահմաններով, «իրական Հայաստանի վրա», որը սահմանափակված կլինի Երևանով խաղաղության նպատակով արված բոլոր զիջումներից հետո, կամ էլ Թուրքիայի տիրապետության տակ գտնվող վիլայեթի վրա։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան