Ե՞րբ չափազանց ուշ կլինի

Այսօր Մինսկում մեկնարկեց ՀԱՊԿ գագաթնաժողովը: Միջոցառման շրջանակներում նախատեսված են պաշտպանության նախարարների Խորհրդի, ինչպես նաև ԱԳՆ ղեկավարների հանդիպումներ ու խորհրդակցություններ: Պետությունների առաջին դեմքերը շարունակվող Համաշխարհային անկայունության պայմաններում համակարգում են իրենց դիրքորոշումներն անվտանգության և արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերի շուրջ: Բայց մեր երկրի ղեկավարությունն՝ ըստ արդեն ձևավորված միտումների, որոշեց սաբոտաժի ենթարկել գագաթնաժողովը: Արդյունքում, բշանակալից բոլոր հանդիպումներն անցնում են առանց Հայաստանի ներկայացուցիչների:

Զարմանալի է, բայց տնտեսության մեջ ակնհայտորեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետևանք հանդիսացող հաջողությունների մասին երջանիկ հայտարարությունների ֆոնին անվտանգության հարցերում մեր ղեկավարությունը որոշեց դեմարշ հայտնել ՀԱՊԿ դաշնակիցներին։ Անհասկանալի է, թե երկրի իշխանություններն ինչպե՜ս են պատկերացնում համագործակցության այնպիսի ձևաչափ, երբ տնտեսության մեջ մենք բարեկամներ և շահավետ գործընկերներ ենք, իսկ անվտանգության հարցերում՝ գրեթե թշնամիներ։ Իր ապաշնորհ քաղաքականությամբ, ՀԱՊԿ-ի վրա հարձակումներով և կարևոր հանդիպումների բացահայտ սաբոտաժով Փաշինյանի թիմը Հայաստանը համառորեն տանում է ուկրաինական ճանապարհով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մեկնել Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ մասնակցությունից հրաժարվելու մասին: Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է աբսուրդի թատրոնը և իրեն նեղացյալ ներկայացնում։ Ընդ որում, մենք հիշում ենք, որ ՀԱՊԿ-ից բազմիցս կոնկրետ առաջարկներ են ստացվել օգնություն ցուցաբերելու վերաբերյալ. օրինակ, կազմակերպությունն առաջարկել է մոնիթորինգային առաքելություն ուղարկել և զորավարժություններ անցկացնել Հայաստանում: Փաշինյանն այդ ամենից հրաժարվեց։ Իսկ հիմա իշխանամետ բոլոր լրատվամիջոցները խոսում են կազմակերպության անպետքության ու այդպես էլ  օգնության չստանալու մասին։

Ծիծաղելի է, բայց նույն լրատվամիջոցները գովազդում են ֆրանսիական զրահամեքենաները, որոնք հարմար են միայն Պապիկյանի՝ դրանց առջև սելֆիների համար։ Դա այն նույն տրանսպորտն է, որից անգամ ուկրաինացիները հրաժարվեցին։ Ռուսաստանը 50 հազար տոննա տարբեր զինատեսակների տեսքով Հայաստանին անվճար տրամադրել է ռազմական աջակցություն։ Բացի այդ, ՌԴ-ից ստացված «Իսկանդեր» հրթիռային համակարգերը Թուրքիայի հետ սահմանին ապահովել են երկրի անվտանգությունը։ Եվ եթե որևէ մեկը մոռացել է՝ հենց Ռուսաստանի դիրքորոշման շնորհիվ էր, որ 1992 թվականի մայիսին՝ Շուշիի ազատագրումից հետո, հնարավոր եղավ կանխել Թուրքիայի հարձակումը Հայաստանի վրա։

Իհարկե, այսօրվա բարդ իրողություններում մենք կարող ենք հարցեր ունենալ ՀԱՊԿ-ի վերաբերյալ, բայց միայն հիմարները կհավատան, թե արևմտյան երկրներն ու ՆԱՏՕ-ն՝ Թուրքիայի դաշնակիցներն ու Ադրբեջանի գործընկերները, մեզ համար կարող են փոխարինել ՀԱՊԿ-ին և մեկ գիշերում վերակառուցել տասնամյակներով կառուցած անվտանգության համակարգը:

Այս ամենի վրա աչք փակելով՝ Փաշինյանն ու իր թիմը շահարկում են ադրբեջանական ագրեսիայի «քաղաքական գնահատականների» անիմաստ պահանջները, կարծես՝ եթե Մոսկվան ասի «այ-այ-այ», իրավիճակն անմիջապես կշրջվի։ Իրական ռազմական սպառնալիքի պայմաններում ոչ մի քաղաքական հայտարարություն չի օգնի:

Կարևոր է նշել, թե ինչ է կորցնում մեր երկիրը՝ հրաժարվելով ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից։  Գագաթնաժողովի կենտրոնական թեմաներից էր ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման հարցը։ Ռուսաստանն արդեն Տաջիկստանին մատակարարել է Ս-300-ի երկու դիվիզիոն և պատրաստ է ավարտել ՀԱՊԿ-ի գծով ՀՕՊ միասնական համակարգի մատակարարումները: Այսինքն՝ մեկ մարդու քաղաքական հավակնությունների պատճառով մեր երկիրը ձևացնում է, թե իրեն հետաքրքիր չէ մտնել աշխարհի ամենաուժեղ ՀՕՊ համակարգերից մեկի շրջագիծ, որը ցուցադրում է պաշտպանության բարձր մակարդակ:

Զարմանալի է, թե ի՜նչ անհավանական համբերություն է ցուցաբերում կազմակերպությունը։ Հայաստանին արդեն  ասվել է, որ նա ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ աշխատանքներին, իսկ մոնիթորինգային առաքելություն ծավալելու մասին որոշման ընդունումը դեռ «սեղանին է»: Հենց այն կդառնար Հայաստանում անվտանգության իրական գործոն, այլ ոչ թե եվրոպական կեղծ դիտորդներով առաքելությունը, ովքեր իրականում հեռադիտակով լրտեսներ են

Քննադատության և ստի ֆոնին մեր կառավարությունը շարունակում է պնդել, որ կազմակերպությունից դուրս գալը չի՛ քննարկվում։ Այդ դեպքում ինչո՞ւ կառավարությունը չի մասնակցում ՀԱՊԿ նիստերին և ստատուսային միջոցառումներին։ Ինչո՞ւ չի օգտագործում արդեն հայտնի գործիքները: Ի դեպ, երբ Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ կազմակերպությունը ցույց տվեց հրամանատարության և անձնակազմի գործողությունների ներդաշնակությունն ու բացարձակ պրոֆեսիոնալիզմը, Փաշինյանն էր նախագահում ՀԱՊԿ-ում։ Հազիվ թե նս չիմանա կազմակերպության իրական արժեքի մասին:

Comments (2)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև