Էլեկտրոնային դեղատոմսերը պարտադիր են դարձել որոշ դեղերի համար

 | 

Մարտից Հայաստանի դեղատները կդադարեն վաճառել մի շարք դեղեր առանց էլեկտրոնային դեղատոմսի։ Ցանկի մեջ են բոլոր հակաբիոտիկները, հակասնկային, հակամարմնային, հակաբորբոքային դեղերը և իմունային շիճուկները, ինչպես նաև իմունոգլոբուլինները, պատվաստանյութերը և միզոպրոստոլ պարունակող դեղերը։ Էլեկտրոնային դեղատոմսերում պետք է նշված լինի դեղի գործող նյութը, դրա քանակը, ժամկետը, չափաքանակը և կիրառման ցուցումները։

Դրա հետ մեկտեղ բուժառուն դեղատանը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթը, որպեսզի դեղատան աշխատակիցը կարողանա Էլեկտրոնային դեղատոմսը բացել։ Բուժառուի փոխարեն դեղերը կարող է ստանալ կոնտակտային անձը, բայց միայն անձը հաստատող փաստաթղթով։ Դեղատոմսի մեջ գրված բոլոր դեղերը միանգամից գնել պարտադիր չէ, դա կարելի է անել փուլերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև