ԵԱՏՄ-ն շարունակում է զարգացման ռեկորդներ սահմանել

Ալմա-Աթայում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Հանդիպմանը մասնակցել են Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Հայաստանի Կառավարությունների ղեկավարները, որը այս տարի նախագահում է ԵԱՏՄ-ում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ նախագահել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Նա հայտարարել է, որ Հայաստանը “կշարունակի ջանքեր գործադրել այն նախաձեռնությունների առաջխաղացման համար, որոնք ուղղված են մեր երկրների քաղաքացիների կյանքի մակարդակի բարձրացմանը և չորս ազատությունների զարգացմանը” ։ Փաշինյանը նաև հայտնել է, որ Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ այլ պետությունների հետ 2023 թվականին աճել է 39%-ով և կազմել 7,8 մլրդ $։ Արտահանումը աճել է 40, 8%-ով, ներկրումը 37, 5%-ով։

Դրանք տպավորիչ թվեր են։ Բայց եթե խոսենք կոնկրետ, ԵԱՏՄ-ին ինտեգրվելու Հայաստանի առավելությունների շարքում հասարակ քաղաքացիների համար կարևոր է այլ երկրներում աշխատելու հնարավորությունը առանց աշխատանքի թույլտվություն ստանալու, բջջային կապի համեմատաբար էժան լինելը, ռոումինգի ապագա չեղարկումը, ՌԴ-ում և ԵԱՏՄ մյուս անդամ երկրներում հայկական բուհերի դիպլոմների, գիտական կոչումների և աստիճանների ընդունումը և շատ այլ հնարավորություններ։

Մասնակցությունը ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի տնտեսությանը թույլ է տալիս զարգանալ առաջխաղացող տեմպերով, և դա հնարավոր չէ չնկատել։ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ ԵԱՏՄ անդամակցությունը, մաքսատան բացակայությունը, անարգել միջավայրը, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը և ելքը ԵԱՏՄ խոշոր շուկա Հայաստանին հսկայական առավելություն են տալիս։ Մեր երկրի համար դա տնտեսական վերելքի պատճառ է, որը մենք այժմ տեսնում ենք։

2023 թվականին ԵԱՏՄ-ում մեր տնտեսության համար մի շարք կարևոր որոշումներ են ընդունել։ Օրինակ, Հայաստանի համար պահպանվել են երրորդ երկրներից անտուրք մսի ներկրման հնարավորությունը, մտցվել է ալկոհոլի միասնական տեխնիկական կանոնակարգ, մինչև 2024 թվականի ապրիլ պահպանվել է անձնական օգտագործման ապրանքների անտուրք ներկրման բարձր շեմը։ Բացի այդ հայ արտադրողները կարող են սուբսիդավորում ստանալ արդյունաբերական կորպորացիաների աջակցության ծրագրի շրջանակներում մինչև 350 մլն ռուբլի (2024 թվականին դրա համար ընդհանուր առմամբ կհատկացվի 1,8 մլրդ ռուբլի)։

Բացի այդ, ԵԱՏՄ-ն նաև հեղինակավոր է։ Միությունը այլ երկրների համար էլ ավելի գրավիչ է դառնում։ Օրինակ, Հնդկաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ երկրների հետ արդյունաբերական համագործակցության մեջ, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարծում է, որ Հայաստանը կարող է դառնալ տրանզիտ պետություն Հնդկաստանի համար դեպի ԵԱՏՄ և Եվրոպա։ Միության հետ փոխգործակցության ոլորտը ընդլայնում է նաև Իրանը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով Հայաստանը, ըստ էության, կարող է դառնալ այն օղակը, որը կապի ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական և աշխարհաքաղաքական ամբողջ տարածքը Իրանի հետ։ ԵԱՏՄ-ն գործընկերներ է գտնում նաև Եվրասիայի սահմաններից դուրս. վերջերս ԵՏՀ-ն և Նիկարագուայի կառավարությունը փոխգործակցության հուշագիր են ստորագրել։ Նաև շուտով կավարտվեն Եգիպտոսի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտիների վերաբերյալ տարվող բանակցությունները։

Եվ այսպես, պատկերը հետևյալն է` Նիկոլ Փաշինյանը, ով նախօրեին իր հերթական անախորժ հարցազրույցում նորից քողարկված քննադատում էր Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը, ժամանում է Ալմա-Աթա և վարում է ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստը։ Այսինքն, Նիկոլը ուզում է “դիվերսիֆիկացնել” անվտանգության ոլորտը, խաղալով ՆԱՏՕ-ի և արևմտյան երկրների հետ։ Հնարավոր է, նա կարծում է Մոսկվան կուրացել է և ոչինչ չի նկատում, և միաժամանակ իրեն հիմարի տեղ է դրել, ԵԱՏՄ շրջանակներում բանակցություններ վարելով։

Ռուսաստանի հետ կապերը խզելու Փաշինյանի կառավարության վարած քաղաքականության ֆոնին մեծ է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու ռիսկը։ Դա միանշանակ կործանիչ կլինի հայկական տնտեսության համար և կազդի երկրի բնակիչների վրա։ Արդյո՞ք մեր ավանդական գործընկերները երկար թույլ կտան Փաշինյանին այդ խաղերը խաղալ։

Comments (2)

  • նիկոլին բոլորը խաղացնում են իրենց անհրաժեշտ շահերը սպասարկելու նպատակով, նիկոլնել արհեստավարժ մուտիլովչիկ լինելով ձգտում է բոլորի սպասելիքները իրենից հնարավորինս բավարարել իր աթոռը կայուն պահելու նկատառումով՝ միառժամանակ ներքին ընդիմադիրներին կաշառելով, պաշտոններ բաշխելով, ահաբեկելով, կալանավորելով չեզոքացնել դարձյալ իր աթոռը հաստատուն պահելու համար։
    Սակայն գալու է կրիտիկական պահեր որ հզոր խաղացողներից մեկնումեկը նիկոլին այնպիսի պահանջներ կներկայացնի որոնք լիրավ հակասական կլինեն միյուս հզոր խաղացողների համար։
    Նման պարագայում նիկոլոլը կհայտնվի ծուղակում և շատ հավանկան կլինի որ նրան “վարի կտան”։ ՀԿՉ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև