ԵԱՏՄ-ն Հայաստանին բացահայտ առավելություններ է տալիս

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների վարչապետերը հանդիպել են Հայաստանում Միջկառավարական խորհրդի նիստին։ Մասնակիցները քննարկել են վերջին 10 տարվա աշխատանքի տպավորիչ արդյունքները։

Այսօրվա դրությամբ ԵԱՏՄ անդամ երկրները` Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը,  Բելառուսը և Ղազախստանը համարյա հասել են ամբողջական ինքնապահովման։ Միության անդամ երկրները աշխարհում զբաղեցնում են երրորդ տեղը ցորենի, կարտոֆիլի, մսի և կաթի արտադրությամբ։ 2022 թվականի արդյունքներով գյուղատնտեսական արտադրանքի ծավալների աճը հասել է համարյա 9,5%-ի, իսկ 2023 թվականի առաջին կիսամյակում մոտեցել է 3%-ի։ Էներգետիկական անվտանգությունը ևս մնում է բարձր մակարդակի վրա` երկրները իրենք իրենց ապահովում են նավթով և նավթամթերքով, գազով, էլեկտրաէներգիայով։ Մեծ մասամբ դրան նպաստում է Ռուսաստանը։ Միության շնորհիվ Հայաստանը և ԵԱՏՄ այլ անդամները կարող են իրենց զարգացումը պլանավորել նախապես` ներկրումները կայուն կլինեն, իսկ գները համաշխարհային շուկայից կախված չեն լինի։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է ԵԱՏՄ-ի հետագա զարգացման կարևորությունը և հայտարարել, որ ուրիշ երկրները դրանում ևս հետաքրքրված են։

“Սկզբունքային կարևորություն ունի  գազի և Էներգետիկայի ընդհանուր իրական շուկայի ստեղծումը։ Եվ շատ կարևոր է նաև մեր Կառավարությունների ֆինանսավարկային քաղաքականության համակարգումը։ Մենք այդ ուղղությամբ ևս շատ սերտ աշխատում ենք։ Մեր գլխավոր նպատակը մեր երկրների տնտեսությունների զարգացումն ու մեր քաղաքացիների բարեկեցության բարձրացումն է։ Ես կարծում եմ, որ այդ ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները իսկապես մեծ հետաքրքրություններ ունեն միության շրջանակներում փոխգործակցելու”,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Այս տարիների աշխատանքի ընթացքում ԵԱՏՄ ՀՆԱ-ն ավելացել է ավելի քան 7%-ով, իսկ փոխադարձ առևտուրը ավելացել է մոտ 90%-ով։ Այս հունիսին գործազրկության մակարդակը նվազել է 11%-ով, ակտիվորեն աճում են շինարարության ցուցանիշները, ավելանում են ներդրումները հիմնական կապիտալում։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը նշել է ֆինանսների և ներդրումների ոլորտում փոխգործակցության ընդլայնման կարևորության մասին։

“Այժմ փոխադարձ հաշվարկի հիմնական մասը իրականացվում է ազգային արժույթով։ Ֆինանսական հաղորդակցության համակարգին միացել են “հնգյակի” 80 տոկոս բանկերը։ Առաջարկում ենք ազգային արժույթի հիման վրա զարգացնել ընդհանուր վճարային տարածք, ներդնել վարկանիշային Եվրասիական համակարգ։ Մենք այդպիսով կբարելավենք ներդրումային կլիման, և, համապատասխանաբար, կբարձրանա հաշվարկների անվտանգությունը և մեր տնտեսությունների կայունությունը, ինչը շատ կարևոր է”,-նշել է Միխայիլ Միշուստինը։

ԵԱՏՄ մասնակցությունը Հայաստանին տալիս է առավելություններ, որոնք այսօր անհասանելի են շատ երկրների համար։ Միասնական շուկա, առևտրային հարաբերությունների նկատմամբ թուլացված պահանջներ, տնտեսական արտոնություններ` այս ամենը նպաստում է տնտեսության զարգացմանը և բնակիչների բարեկեցության բարձրացմանը։

Այդ նույն կարծիքին են տնտեսական և քաղաքական փորձագետները։ Օրինակ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը նշում է, որ Հայաստանը 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով մի շարք տնտեսական ցուցանիշներով առաջինն է ԵԱՏՄ երկրների շրջանում։ Առաջին վեց ամիսների ընթացքում մաքսային տուրքերի գծով Հայաստան է եկել 34, 3 մլրդ դրամ (մոտ 90 մլն $): Տեսնելով տնտեսության զգալի աճը, այդ թվում նաև Հայաստանի` շատ երկրներ ակտիվորեն հետաքրքրված են ԵԱՏՄ-ով։

Գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանը կարողացել է հասնել տնտեսական աճի հիմնականում այն պատճառով, որ ունի ԵԱՏՄ-ի հուսալի աջակցությունը։ Առանց այդ գործընթացների մեր երկիրը հազիվ թե կարողանար դիմակայել վերջին տարիների ճգնաժամերին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև