Հայաստանի առավելությունները կայուն զարգացման համատեքստում
ԵԱՏՄ-ի ստեղծումից համարյա ութ տարի անց կարելի է վստահաբար փաստել, որ Միության անդամակցությունը միանշանակ նպաստում է բոլոր հինգ մասնակից երկրների տնտեսական կայուն զարգացմանը։
Ինչպես նշում է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը ազգային կարգավորման համաժամանակացումը, մաքսային տուրքերի չեղարկումը, արտադրանքի նկատմամբ միասնական պահանջների սահմանումը, թույլատրական փաստաթղթերի փոխադարձ ընդունումը ունեն կոնկրետ քանակական արտահայտում, մասնավորապես՝ 21 մլրդ $ կամ ԵԱՏՄ-ի միասնական ՀՆԱ-ի 1,1 կ․կ․։
Միայն վերջին երկու տարիների ընթացքում ԵԱՏՄ ներքին շուկայում հաջողվեց 30 արգելք հաղթահարել, որոնցից 15-ը կազմակերպության կանոնները խախտող արգելքներ էին։ 2022 թվականին նախատեսվում է չեղարկել ևս 14 արգելք։ Այսօրվա դրությամբ ինտեգրացիոն գործընթացների խորությամբ ԵԱՏՄ-ն գերազանցում է այնպիսի ինտեգրացիոն միությունների, ինչպիսիք են ՀԱՊԱ-ը և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ը։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2021 թվականին աճել է 4,6%-ով։ ԵԱՏՄ-ի ներսում փոխադարձ մատակարարումները հաշվի առնելով՝ 2022 թվականին կանխատեսվում է ապահովության մակարդակի բարձրացում (տոկոսներով ներքին սպառման ծավալի նկատմամբ)․
Ինտեգրացիայի առավելությունների մասին ավելի ակնառու վկայում են տվյալները 1 նկարում։
Լինելով ավելի կոմպակտ տնտեսությամբ երկիր՝ Հայաստանը շատ կետերում տոկոսային հարաբերությամբ ավելի բարձր աճ է ցուցադրում, քան նրա ԵԱՏՄ գործընկերները։ Կազմակերպության 5 տարիների անդամակցության ընթացքում Հայաստանի արդյունաբերական արտադրությունը և ներդրումները աճել են 57%-ով, իսկ արտահանումը՝ 67%-ով։ Մոտ ապագայում ԵԱՏՄ անդամակցությունը կշարունակի ամրապնդել երկրի արդյունաբերական ներուժը։
Ընդ որում 2022 թվականի վերջին Հայաստանը ԵՍՏՄ երկրների շրջանում տնտեսության զարգացման տեմպերով կդառնա առաջատար, կանխատեսվում է տնտեսության 11%-ի աճ։ Համապատասխան տվյալները Երևանում նոյեմբերի 17-ին հրապարակել է Եվրասիական բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների Կենտրոնի ղեկավար Անտոն Մալախովը «ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգությունն ու կայունությունը․ պետության և բիզնեսի հնարավորությունները» միջազգային համաժողովի ժամանակ։ Փորձագետի խոսքով այդ ամենի մեջ մեծ դեր է խաղացել դրամական փոխանցումների աճը։ Իսկ ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը արտաքին առևտրի ամբողջ կառուցվածքում 2022 թվականի առաջին ինը ամիսների արդյունքում կազմել է 36,2%։
Հայաստանի բարեկեցության վրա մոտակա տարիներին դրականորեն ազդող ևս մեկ գործոն կարող է դառնալ ԵԱՏՄ շրջանակներում թվային տնտեսության զարգացումը։ Համապատասխան առաջարկը Երևանը ներկայացրել էր դեռևս 2018 թվականին։ Հայտնի է, որ թվայնացումը ամուր հիմքեր է ստեղծում բարձր տեխնոլոգիաների բնագավառում անդամ երկրների ինտեգրացիայի և փոխգործակցության համար։ Տնտեսության և առևտրի բնագավառում թվային տեխնոլոգիաների առաջխաղացումը նպաստում է գոյություն ունեցող արգելքների նվազմանը և անգամ ամբողջական չեղարկմանը, կրճատում է առևտրի և կոոպերացիոն շղթաների ծախսերը։
Նաև, Հայաստանի Կառավարության ղեկավարի կարծիքով ԵԱՏՄ տրանսպորտային լոգիստիկ համալիրի ստեղծման համար անհրաժեշտ են ազգային և ներազգային քաղաքականությունների համաժամանակեցում, ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի գործարկման և նախագծման մոտեցումների ամբողջականության ապահովում։ Դրա հետ կապված կարևոր է Զարգացման Եվրասիական բանկի և Զարգացման և կայունացման Եվրասիական ֆոնդի հետ համագործակցությունը։ Գոյություն ունեցող համոզմունքի համաձայն հենց նոր կոոպերացիոն շղթաների ստեղծումը և ֆինանսական ինստիտուտների գործիքակազմի կիրառումը կդառնան արդյունավետ շարժառիթ արդյունաբերական կոոպերացիայի և էլեկտրոնային առևտրի զարգացման համար։
Ֆինանսական ինտեգրացիա
Ինտեգրացիան ԵԱՏՄ շրջանակներում շատ ֆինանսական հնարավորություններ է տալիս։
2022 թվականի օգոստոսին Եվրասիական Զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարիչ Նիկոլայ Պոդգուզովը Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ պատմել է Հայաստանում բանկի ռազմավարության իրականացման 2022-2026 թվականների ծրագրի մասին։
2009 թվականից Հայաստանը դարձել է ԵԱԶԲ-ի անդամ, բանկը Հայաստանում իրականացրել է 20 նախագիծ 420 մլն $ ընդհանուր արժողությամբ։ Փոքր տնտեսության երկրների շարքում Հայաստանը ԵԱԶԲ-ի անդամ երկրների շարքում ներկա ներդրումային պորտֆելում զբաղեցնում է առաջին տեղը։
ԵԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող նախագծերի շարքում են Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում 65 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 11 արևային էլեկտրակայանների կառուցում, «Կասկադ Էներգո» ՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի սպառման հաշվիչների նորարարական սարքավորումների գործարանի արդիականացում, կաթնային և խոզաաբուծական ֆերմաների կառուցում, գյուղատնտեսական նշանակության տարածքների ընդլայնում և այլն։
2022 թվականի օգոստոսից ԵԱԶԲ-ն Հայաստանում իրականացնում է 3 նոր նախագիծ 92 մլն $ ընդհանուր արժողությամբ։ Բանկի ռազմավարության համաձայն նախատեսվում է 2022-2026 թ․թ․ ներդրումների ծավալը ավելացնել ավելի քան 3 անգամ մինչև 287 մլն $։
Կան բազմաթիվ այլ ցուցանիշներ, որոնք ևս հաստատում են եվրասիական ինտեգրացիայի արդյունավետությունը և նպատակահարմարությունը Հայաստանի համար։ Դրանց թվում դեղամիջոցների ընդհանուր շուկայի ստեղծումն է, որը նպաստում է մատակարարումներին դեպի ԵԱՏՄ շուկա; հայկական արտադրանքի մատակակարարումը առանց լրացուցիչ տեխնիկական արգելքների; Միության շրջանակներում բջջային կապի ռոումինգի գնի իջեցումը; իսկ ապագայում նաև ռոումինգի չեղարկումը; Ռուսաստանի տարածքում ժամանակավոր գտնվող Հայաստանի քաղաքացիների պարտադիր բժշկական ապահովագրությունը; աշխատանքային գործունեության իրականացման և բնակության կարգի զգալի հեշտացում։
Կրկնենք, որ կարևոր ձեռքբերումներին կարելի է ավելացնել նաև ինստիտուտների ինտեգրացիայի հսկայական, դեռևս ոչ ամբողջությամբ օգտագործված պոտենցիալը՝ սկսած ազգային օրենսդրության համաժամանակեցումից, փոխադարձ առևտրի նոր արտոնություններից, առանց տուրքերի ներկրումից, ազգային արժույթով վճարումից մինչև կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի համագործակցության առավելությունների իրականացում։
Ազգային տնտեսության զարգացման գործում ոչ պակաս դեր է խաղում նաև ներդրումների բնագավառում բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը։ Այդ մասին շատ է խոսվել «ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգությունն ու կայունությունը․ պետության և բիզնեսի հնարավորությունները» գիտաժողովի շրջանակներում։ Ռուսաստանի Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրենի խորհրդական Անտոն Մոսկալենկովը իր ելույթի ժամանակ հայտնեց հայկական կողմին նաև այդ հարցում աջակցելու պատրաստակամության մասին։
Նրա խոսքով այժմ անդամ երկրները քննարկում են հայ մասնագետների համար իրավասությունների կենտրոն ստեղծելու հարցը։ Դրա հետ մեկտեղ Հայաստանը կմասնակցի Եվրասիական զարգացման ինստիտուտների կոնսորցիումի ստեղծման աշխատանքներին։
Տրանսպորտային մարտահրավերները Հայաստանի համար
Միության համարյա բոլոր երկրները բախվում են հաղորդակցությունների անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների։ Այդ խնդիրը առավել կարևոր է Հայաստանի համար, որը անկախության համարյա ամբողջ շրջանում գտնվում է հաղորդակցությունների լրիվ կամ մասնակի շրջափակման մեջ։ 1990-ական թվականներին Հայաստանի հետ սահմանները փակել են Թուրքիան և Ադրբեջանը։ 2000-ականների վերջին Վրաստանի և Ռուսաստանի բարդ փոխհարաբերությունները ևս զգալիորեն ազդեցին Հայաստանի տրանսպորտային միջանցքների վրա։
Ստեղծված պայմաններում դժվար է գերագնահատել միջազգային «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի դերը, որը թույլ կտա Հայաստանին դուրս գալ միջազգային շուկա և օգտվել դրա հետ առընչվող ուղղությունների առավելություններից։ Այդ թեմայով լավ նորություն է էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի հայտարարությունը այն մասին,որ մոտակա ժամանակներս կգործարկվի Ռուսաստան-Վրաստան լաստանավային հաղորդակցությունը, որը կկրճատի փոխադրումների տևողությունը և գինը։
Ֆինանսական անվտանգության մոտեցումներ
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը առաջին պլան մղեց ֆինանսական անվտանգության հարցը։ Դա ԵԱՏՄ ազգային կառավարությունների առաջ կայուն զարգացման անընդմեջ գործընթացի ապահովման համար արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն է դնում։ Բիզնես շրջանակները Հայաստանում մրցունակության պահպանման համար հաճախ ստիպված են զգալի ռիսկերի գնալ առանց ֆինանսական շուկաների հետ կապված ռիսկերի գնահատման և դրանց ուսումնասիրման։ Բացի այդ, տնտեսական ճգնաժամին հետևած իրադարձությունները շարունակում են ավելի մեծ ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա տեղական, տարածաշրջանային և գլոբալ մակարդակով։ Այդ տենդենցը սրվել է 2022 թվականին հայկական դրամի՝ ավելի քան 20%-ով ռեվալվացիայից հետո։ Սպառողական գները նվազելու փոխարեն աճեցին և 2022 թվականի 9 ամսում հանգեցրին 10%-ի ինֆլիացիայի։ Կարգավորման հին մեթոդները Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման միջոցով սպասված արդյունքը չտվեցին։ Հետևաբար, Հայաստանի տնտեսական անվտանգության ապահովումը նոր մոտեցումներ է պահանջում, որոնք հաշվի կառնեն ֆինանսական շուկայի տարբեր մասերի զարգացման մակարդակները։ Ընդ որում, այդ մարտահրավերների պատասխանները պետք է հիմնված լինեն մի կողմից ֆինանսական համակարգի կարգավորման օրենսդրական, իրավական հիմքերի և արտերկրի կուտակած փորձի վրա, իսկ մյուս կողմից՝ ԵԱՏՄ մյուս երկրների հետ համակարգման անվտանգության ապահովման առաջնահերթության վրա։ ԵԱՏՄ անդամ երկրների համար երկար ժամանակ ևս մեկ ընդհանուր վտանգ մնում էր դոլարից կախվածությունը։ Այդ խնդիրը աստիճանաբար լուծվում է փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթի չափաբաժնի ավելացման միջոցով։ 2022 թվականին Միության ստեղծման 7-րդ տարում դրանց բաժինը հասել է 74%-ի։
Եզրակացություն
ԵԱՏՄ անդամակցության առավելությունները անվիճելի են։Ինտեգրացիոն գործընթացները առավել կարևոր են Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Սակայն ինտեգրացիայի խորացման և ԵԱՏՄ երկրների կայուն զարգացման համար անհրաժեշտ է ուշադրությունը բևեռել զարգացման ինստիտուցիոնալ հիմքերի և նախադրյալների ձևավորման համար։ Ազգային օրենքների և առևտրի պայմանների համապատասխանեցումը, արտարժույթի փոխարժեքի կտրուկ տատանումների համատեղ կարգավորումը, դոլարից կախվածության մակարդակի նվազումը պետք է համակցվի գոյություն ունեցող ենթակառուցվածքների լավացմամբ և նորերի ստեղծմամբ։
Ակնհայտ է, որ զարգացման ցանկացած նախագիծ բախվում է որոշակի արգելքների, որոնք, կուտակվելով տնտեսական անվտանգության համար վերածվում են զգալի վտանգների։ Իրենց հերթին այդ վտանգները կարող են կասկածի տակ դնել ցանկացած տնտեսական նախագծերի իրականացումը։ Տարածաշրջանային արդյունավետ ինտեգրացիայի համար, մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել գործընկեր երկրների ֆինանսական անվտանգությունը, ինչպես նաև հաղորդակցությունների անվտանգությունը։ Ընդսմին, մի շարք մարտահրավերների ընդհանուր բնույթը ցույց է տալիս առանցքային միասնական մոտեցման անդառնալիությունը՝ ԵԱՏՄ անդամ երկրների միայն միասնական ջանքերը թույլ կտան ձևավորել զարգացման արդյունավետ ռազմավարություն։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան