Դպրոցներում գործում է «համաճարակային ֆիլտր»

 | 

Այս շաբաթվա սկզբից Հայաստանի դպրոցներում “համաճարակային ֆիլտր” է ներդրվել։ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները դա բացատրել են երկրում գրիպի և սուր շնչառական հիվանդությունների բարդ իրավիճակով։ Առավոտյան աշակերտների շրջանում զննում է իրականացվում հիվանդությունների ախտանիշներ հայտնաբերելու ուղղությամբ։

Անցյալ շաբաթվա վերջին դասերին չէին հաճախում ոչ ավել քան աշակերտների 2%-ը։ Դրա հետ մեկտեղ կորոնավիրուսի պատվաստանյութ երկրում դեռևս չկա։ Բացի հիմնական վիրուսային վարակներից Հայաստանում այժմ տարածվում է Ա տիպի գրիպ-H1N1 և H3N2, Բ տիպի գրիպ։
Աշակերտները, ում մոտ հայտնաբերվել են հիվանդության ախտանիշներ, դասերին չեն մասնակցում և ուղարկվում են տուն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև