Նոր ուսումնական տարում Արցախի դպրոցներում առանձին առարկա կհայտնվի՝ “Արցախի պատմություն”։ Համալսարանի Կովկասագիտության Կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի խոսքով նոր առարկան կլրացնի ուսումնական ծրագրում եղած “Հայաստանի պատմություն” առարկան։
“Արցախի պատմություն” առարկան փորձնական ծրագիր է, որը նախատեսվում է մտցնել Արցախի դպրոցներում 2023 թվականի աշնանից։ Նոր առարկան դասավանդվելու է միայն հանրակրթական դպրոցների 8-9-րդ դասարանի աշակերտներին լրացուցիչ ժամերի հաշվին։ Այժմ դասագրքերը մշակման փուլում են, դրանք կբաժանվեն հաջորդ տարի, մինչ այդ աշակերտները կօգտվեն ուսումնական ձեռնարկներից։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան