Քաթարում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության աշխարհի Գավաթին մեր երկրի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը հավասարը չուներ։ Տոկիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը հավաքել է 15, 166 միավոր և հենացատկում ոսկե մեդալ է նվաճել։ Ընդամենը մեկ տասնորդական միավորով մեր մարմնամարզիկը առաջ է անցել Ֆիլիպինների ներկայացուցչից։
Ավելի վաղ աշխարհի Գավաթի ոսկե մեդալ Հայաստանին բերել էր Վահագն Դավթյանը օղակների վրա վարժությունում։ Արթուր Դավթյանը արդեն ուղեգիր է ստացել Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան