Դաշտադեմ ամրոցը կվերանորոգվի

 | 

Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաստատել է Արագածոտնի մարզում գտնվող VII-X դարերի Դաշտադեմ ամրոցի վերանորոգման պետական ծրագիրը։ Նշվում է, որ աշխատանքների շրջանակներում կբարեկարգվի հուշարձանի հարող տարածքը և թանգարան կկառուցվի։

Այս շաբաթ նաև հաստատվել է XIII դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման էսքիզային նախագիծը, որը գտնվում է Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղում։

Հանրապետական նշանակության հուշարձան համարվող “Մոսկվա” կինոթատրոնի ճակատային հատվածում եռաչափ գովազդային էկրանի տեղադրման նախագիծը հավանություն չի ստացել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև