Հայաստանի Վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ 2023 թվականի հունվար օգոստոս ամիսներին երկրում ծնելիության մակարդակը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 2,5 %-ով։ Այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում Հայաստանում ծնվել է 23 551 երեխա (2022 թվականին ծնվել է 22 286 երեխա)։ Կենսունակության գործակիցը կազմել է 143, 6% (անցյալ տարի 124, 6%)։
Նշված ժամանակահատվածում մահացել է 16 401 մարդ, ինչը 11,1%-ով ցածր է 2022 թվականի ցուցանիշից և 21,3%-ով ցածր է 2021 թվականի ցուցանիշից։ Նրանցից կեսի մահվան պատճառը (8730 մարդ կամ 53,2%) արյունատար համակարգի հիվանդություններն են, երկրորդ պատճառը նորագոյացություններն են (3430 մարդ կամ 20,9%)։ Երրորդ տեղում շնչառական օրգանների հիվանդություններն են (8,9% կամ 1458 մարդ)։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան