Հայաստանի ազգային վիճակագրական կենտրոնը հայտնում է, որ 2023 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում երկրում ծնելիության մակարդակը աճել է 3,2%-ով 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Հունվարից մինչև հուլիս ծնվել է 20 111 երեխա (2021 թվականին եղել է 19 492, իսկ 2021-ին 20 164)։
Նաև նշված ժամանակահատվածում երկրում մահացել է 14 265 մարդ, ինչը 13,2%-ով պակաս է 2022 թվականի և 23,4 %-ով 2021 թվականի ցուցանիշից։ Կենսունակության գործակիցը (մահացածների և ծնվածների հարաբերակցությունը) կազմել է 141%, այն դեպքում երբ 2022 թվականին այն կազմել է 118%։
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Թողնել պատասխան