Ծնելիության մակարդակը շարունակում է աճել

 | 

Հայաստանի Ազգային վիճակագրական կենտրոնը հայտնել է այս տարվա 5 ամիսների ժողովրդագրական ցուցանիշների մասին։ Այս տարվա հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում մեր երկրում ծնվել է 14 227 երեխա՝ 4,6%-ով ավելի, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Ընդորում, նույն ժամանակահատվածում մահացել է 10 699 մարդ, ինչը 16-ով պակաս է անցյալ տարվա ցուցանիշից։ Դրական վիճակագրությունը մասնագետները բացատրում են նահանջած համավարակով։

Նաև վիճակագրությունը այդ ամիսների ընթացքում գրանցել է 6 469 ամուսնություն 1793 ապահարզանի դիմաց՝ դրանք վերջին տարիների միջին ցուցանիշներ են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև