“Ծիլ 2023” մրցույթի հաղթող է դարձել Ախալցիխեյից մի հայ աղջիկ

 | 

Սամցխե — Ջավախքում առաջին ցանցային գրադարանի բացման նախաձեռնության հեղինակ Լենա Թաթևոսյանը դարձել է “Ծիլ 2023” մրցույթի հաղթողներից մեկը։ Մրցույթին նա ներկայացրել էր իր հեղինակային ստեղծագործությունները։ Նա դրամական պարգև է ստացել, ինչպես նաև “Ծիլ” համայնքին միանալու հնարավորություն։

Այս տարի “Ծիլ 2023” մրցույթին մասնակցել են 62 դիմորդներ Հայաստանից և Ջավախքից։ Նրանցից 28-ը անցել են հաջորդ փուլ, դափնեկիր է դարձել 19 մասնակից։

“Ծիլը” երիտասարդ հեղինակների աջակցության ծրագիր է, որը երկարատև համագործակցության նպատակ ունի ստեղծագործ երիտասարդության հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև