Չլինել ուրիշի կամքի զենքը

Հունիսի 2-ին Մոսկվայում տեղի ունեցավ գիտաժողով, որի ժամանակ քննարկվեցին եվրասիական ինտեգրման հարցերը։ Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և հարևան երկրների ներկայացուցիչները։ Մասնակիցները քննարկեցին Հարավային Կովկասի զարգացման աշխարհաքաղաքական վեկտորները, դրանց դրական և բացասական կողմերը, ինչպես նաև Ռուսաստանի և Արևմուտքի ազդեցության քաղաքակրթական գործոնները։

Հայաստանի քաղաքացիների մեծ մասը հանդես է գալիս Ռուսաստանի և եվրասիական ինտեգրման օգտին, հանձնաժողովի ժամանակ հայտարարեց հայ քաղաքագետ և լրագրող Հայկ Բաբուխանյանը։ Հենց Ռուսաստանն է հայ-ադրբեջանական հակամարտության գլխավոր մոդերատորը և առանց նրա մասնակցության կայուն խաղաղության հասնել հնարավոր չէ։

Արևմուտքը ջանում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, դուրս հանել ռուսական ռազմաբազան և ռուս խաղաղապահներին ասաց Բաբախանյանը։ Նրա խոսքով Արցախի ոչնչացման քաղաքականությունը համապատասխանում է ՆԱՏՕ-ի շահերին։ Դրա հետ մեկտեղ Արևմուտքին չեն անհանգստացնում զոհերը խախաղ բնակչության շրջանում, որոնք անխուսափելիորեն կտուժեն բռնության նոր դրսևորումներից, եթե Ռուսաստանը ստիպված լինի հեռանալ։

Այդ պատճառով փորձագետը կարծում է, որ Անկարային չի կարելի թույլ տալ մասնակցել Հարավային Կովկասում խաղաղ կարգավորման բանակցություններին։ Չէ որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ալյանսի շահերը չեն համապատասխանում տարածաշրջանի ժողովուրդների շահերի հետ։

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի արդյունավետ երկխոսության հարթակներ ստեղծում է միայն Ռուսաստանը։ Որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, Ռուսաստանը իրավունք ունի ազդել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Եվ եթե եռակողմ պայմանավորվածությունները խստորեն կատարվեն, իրավիճակը տարածաշրջանում անպայման կկարգավորվի։

“Հայաստանի ապագան ես տեսնում եմ Ռուսաստանի և Բելառուսի Դաշնակցային պետությունում, հենց այդ ձևաչափով ենք մենք միշտ կարողացել լուծել տարածաշրջանի խնդիրները”,-եզրափակել է Բաբուխանյանը։

Արևմուտքի ինտրիգների մասին իր ելույթում նշել է նաև Ռազմավարական մշակույթի Հիմնադրամի (Ռուսաստան) փորձագետ Անդրեյ Արեշեվը։ Նա նշել է, որ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու համար ՆԱՏՕ-ն կարող է օգտվել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրից, որի կնքումից հետո ռուսական միջնորդության կարիքը այլևս չի լինի։

Նաև Արեշեվը հիշեցրել է, որ Հայաստանում գործում են արևմտամետ ուժեր։ Փաշինյանի կուսակցությունը մինչև իշխանության գալը դեմ էր հանդես գալիս Ռուսաստանի հետ համագործակցությանը և Հայաստանի՝ եվրասիական ինտեգրմանը։ Եվ հարցը այստեղ Սորոսի փողերը չեն, այլ “հայկական քաղաքական կյանքի դինամիկան”,-ընդգծեց փորձագետը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև