Նիկոլ Փաշինյանը շարունակում է շշմեցուցիչ հարցազրույցներ շռայլել արևմտյան ԶԼՄ-ներին ու սկանդալային հայտարարություններ անել: Օրինակ, The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նա ասաց, որ չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության առավելությունները: Ճի՛շտ է՝ հետո վերապահում արեց, թե մեր երկրի տարածքից ռուսական բազայի դուրսբերման հարցերն այժմ չեն քննարկվում, բայց բոլոր շահագրգիռ անձինք արդեն լսեցին ազդանշանը:
Դրանից օրեր առաջ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի իր պաշտոնակից Սեբաստիեն Լըքորնյուի հետ կնքեց ռազմական մատակարարումների ու հատուկ ստորաբաժանումների պատրաստման գործում համագործակցության հուշագիր: Հայաստանի մաշտաբային վերազինման մասին խոսք չի գնում. խոսքը GM200 3 ռադարի ու շարժական ЗРК Mistral-ների մասին է: Բայց այս նորությունը վստահաբար աղմուկ կբարձրացի արևմտյան ԶԼՄ-ներում: Ակնհայտ է, որ մեր երկիրն աշխարհաքաղաքական այս խաղերում արդեն ոչ ոքի չի հետաքրքրում ու վերածվել է քաղաքական-դիվանագիտական բախումների թատերաբեմի: «Ֆրանսիան՝ Հայաստանի բարերար» տեղեկատվական ակցիայի աղմուկի ներքո Փարիզը փորձում է ամրապնդվել Հարավային Կովկասում, ու նրան կարելի է հասկանալ: Վերջերս Աֆրիկայում ազդեցության տարածքներ կորցնելուց հետո պատմականորեն գաղութային գերտերությունը ձգտում է փոխհատուցել կորուստները:
Օրինակ, Նիգերից զրկվելով՝ Ֆրանսիան այժմ հասանելիություն է փնտրում առ ղազախական ուրան, իսկ դրա համար ֆրանսիացիներին, ինչպես նաև թուրքերին, պետք է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը: Հենց այդ երթուղու հնարավոր բացման հեռանկարում ֆրանսիական Total Energy հսկան պատրաստվում է Նախիջևանում կառուցել 650 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայաններ։ Քաղաքագետ Վահե Դավթյանը նշում է. «Դա չի խանգարում Ալիևին խոսել գաղութատիրական բարդույթով տառապող Փարիզի մասին: Դա չի խանգարում նաև Փարիզին հանդես գալ պրոհայկական հռետորաբանությամբ»:
Արևմուտքի երկրներով շրջագայող Փաշինյանը Հայաստանին ավելի ու ավելի է ներքաշում աշխարհաքաղաքական ինտրիգների մեջ, ու անհնար է դառնում նրա ոչ ադեկվատ ու կործանիչ քաղաքականությունը հասկանալը: Նույնն է նշում պատգամավոր Արմեն Ռուստամյանն, ով մեր վարչապետին համեմատում է Վլադիմիր Զելենսկու հետ. «Նիկոլ Փաշինյանին այնտեղ [Եվրախորհրդարանում] հոտնկայս ծափահարեցին, իսկ մինչ այդ ծափ տվեցին Զելենսկիին: Այսինքն ստացվում է, որ այս տարածաշրջանում նրանք նոր Զելենսկի են տեսնում՝ մեզ համար դրանից բխող բոլոր տխուր հետևանքներով»: Պատգամավորը կարծում է, որ, դիվանագիտական դաշտում անգրագետ խաղալով՝ հայկական քաղաքական ղեկավարությունը կարող է կորցնել իր բոլոր գործընկերներին. «Ստրասբուգում ասել բաներ, որ իրենց է հաճելի լսել, գնալ Մոսկվա ու ասել այն, ինչ որ Մոսկվային է բարեհունչ: Նույնն անել Թեհրանում ու Վաշինգտոնում: Այդպես մենք կկորցնենք մոր բոլոր հնարավոր բարեկամներին»:
Փաշինյանը հայտարարում է, որ նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Ռուսաստանը «չկարողացավ կատարել իր դաշնակցային պարտավորությունները»: Բայց հասկանալի՞ է, չէ՜, որ Նիկոլը չի փնտրում, այլ արդեն գտել է: Բայց ո՞ւմ: Արդյո՞ք դաշնակիցների: Գործընկերների՞: Նա մեզ համար տերեր է գտել, որոնց էլ ծրագրում է վաճառել երկիրն իր բոլոր հարստություններով, բնակիչներով, նրանց խնդիրներով ու հույսերով: Արևմտյան տերերին կուրախացնի միայն «Հայաստանը՝ երկրորդ Ուկրաինա» սցենարը: Այդպես է կարծում նաև քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը. «Զարմանալի է, որ աշխարհաքաղաքական այլ կենտրոնում գտնվող երկրի ղեկավարը սեփական շահերի փոխարեն սկսում է զրպարտել իր ռազմավարական դաշնակցին… Նույնիսկ Ուկրաինան դաս չդարձավ Փաշինյանի համար: Ըստ էության, նա համաձայնեց Հայաստանը դարձնել հակառուսական պլացդարմ»:
Մինչև վերջ չլուծելով հայ-ադրբեջանական հակամարտությունը՝ Փաշինյանը կենտրոնացել է հակառուսական հռետորաբանության վրա: Ու քանի դեռ Հայաստանը կորցնում է դաշնակիցներին՝ իրենց բոլոր թերություններով հանդերձ, Ադրբեջանի առաջնորդը շարունակում է Նիկոլին հաղթել դիվանագիտական դաշտում՝ հերթական անգամ հրաժարվելով մեկնել Եվրոպա (Բրյուսել): Փաշինյանն իրենն արդեն ստացել է արևմտյան հարթակներում ու այժմ ձևանալու է Մոսկվային հավատարիմ քաղաքական գործիչ, ինչը կրկին մե՛զ է հարվածի տակ դնելու: Դրա հետ մեկտեղ Ալիևը Թուրքիայի հետ զորավարժություններ է անցկացնում հենց Հայաստանի հետ սահմանին, որոնց ներգրվված է շուրջ 3 հազ. զինվոր ու 130 միավոր զրահատեխնիկա: Բայց Հայաստանի քաղաքական ղեկավարությանը չի հուզում, որ այժմ փաստացի հարվածի տակ են հայտնվելու Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց ձորը, Տավուշը: Մեր իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում այդ սադրանքին, ընդհակառակը՝ Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ է «բանակցել անկլավների թեմայով» (կարդա՛. Դրանք Ադրբեջանին հանձնել): Ակնհայտ է, որ Բաքուն ու Անկարան անկլավների վրա կանգ չեն առնի:
Միտումն ավելի ակնհառու դարձնելու համար չի կարելի չհիշատակել Եվրամիության Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ վերջերս Բաքու կատարած այցը։ Նա Բաքվում հանդիպել է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավարության և անդամների հետ: Առանձնահատուկ անհասկացողների համար. «Արևմտյան Ադրբեջանը Հայաստանն է»: Արևմուտքն իր գործողություններում փաստացի լեգիտիմացնում է մի կազմակեպությունը, որը Հայաստանի բուն տարածքը Ադրբեջանի հողեր է համարում: Ավելին, Բաքվում վաղուց արդեն մշակել են մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների Հայաստան տեղափոխելու ծրագիր։
Մեր երկիրն ավելի ու ավելի է ընկղմվում քաոսի մեջ, քանի որ արտակարգ ծառայությունները պատրաստ չէին հարկադիր տեղահանվածների ներհոսքին։ Թուրքիայի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Եվրամիության, ԱՄՆ-ի և էլ ում ասես՝ տարբեր կողմերից Հայաստանի վրա հարձակվելուն պատրաստ լինելու ֆոնին Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է երկրից ռուս զինվորականների դուրսբերումն ու ՀԱՊԿ-ից դուրս գալը: Հավանաբար՝ հայկական պետությունը վերջնականապես ոչնչացնելու համար:
Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»
Սրանից խեր չունեցանք,նվաստացրեց ժողովրդին,տարածքները ,անկլավների հանձնում է,զոհերին էլ ,հանուն ոչնչի է զոհել,դեռ
Ազգին ոտքի կանգնեցնել է պետք ու առաջնահերթ ՝իր ազգի մասին չմտածող նման ոչխարներին գլխատելով, առաջ գնալ, պայքարել հանուն ազգի ու մի թիզ հողի