Ծանրամարտիկները պատրաստվում են օլիմպիական խաղերին

 | 

Նոր 2024 թվականին, անկասկած, գլխավոր սպորտային իրադարձությունը Օլիմպիական խաղերն են, որոնք տեղի կունենան Փարիզում։ Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հիշեցնում է, որ անցյալ տարի իր սաներին հաջողվել է նվաճել 57 մեդալ։ Առջևում նոր նվաճումներ են։

Կանոնների համաձայն Օլիմպիական խաղերին ամեն երկիր իրավունք ունի ներկայացնելու 6 ծանրամարտիկի` 3 կին և 3 տղամարդ։ Դրա հետ մեկտեղ Հայաստանում արդեն հինգ մարզիկ Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի, իսկ դա նշանակում է, որ պետք է ընտրել։ Ալավերդյանը հիշեցրել է, որ վերջնական որոշումը կկայացվի Եվրոպայի առաջնության և աշխարհի Գավաթի արդյունքներով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև