Ծանր վիրավորում ստացած զինվորները Երևանում հազվագյուտ համերգ կունենան

 | 

Նոյեմբերի 26-ին Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա “Զինվորի տուն” վերականգնողական կենտրոնի կազմակերպած “Հայրենիքիս” համերգը։ Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին ծանրագույն վիրավորում ստացած զինվորները ելույթ կունենան բեմում և սեփական օրինակով ցույց կտան, որ հաշմանդամի սայլակը, վիրավորումները կամ պրոթեզները լիարժեք կյանքի համար անհաղթահարելի խոչընդոտ չեն։

Զինվորների հետ բեմ դուրս կգան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները։ Տոմսերը արդեն հասանելի են Tomsarkgh.am կայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև



Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Lurer Media»

© «Lurermedia.org».
Վերև